Լուրեր
«Մեծամորը՝ ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք». տեղի կունենա միջոցառման պաշտոնական բացման արարողությունը

Մեծամորի՝ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու առթիվ մայիսի 19-ին Մեծամորի Մշակույթի տանը տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի

Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ. իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետների միջոցով Երևանում և ՀՀ մարզերում

Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի մրցանակ: Մրցանակը կշնորհվի այն անձանց, խմբերին, հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնք բացառիկ ներդրում են ունեցել շրջակա միջավայրի կառավարման և/կամ պահպանման գործում՝ համահունչ այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարած

Արա Խզմալյանն այցելել է Սյունիքի մարզի կրթամշակութային հաստատություններ

Երկօրյա այցով Կապանում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրան ուղեկցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը։ Մարզկենտրոնում գտնվելու ընթացքում Արա

Իրականացվել է Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձանների մշտադիտարկում

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձանների տարածքում: Աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան՝ վերականգնման

Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» համաձայնագրի կառավար­ման խորհրդի հանդիպմանը

Լյուքսեմ­բուր­գի Մեծ Դքսությունում մայիսի 10-11-ը կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավար­ման խորհրդի հերթական հանդիպումը: Հայաստանից հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության

Գյումրու դրամատիկական թատրոնի հյուրախաղերը՝ Սյունիքում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսի 16-17-ին հյուրախաղերով հանդես է գալիս ՀՀ Սյունիքի մարզում: Թատերախումբը հանդես է գալիս Եղիշե Չարենցի «Բովանդակություն» ներկայացումով (բեմադրությունը` Գոռ Մարգարյանի, երաժշտությունը` Նարեկ Կոսմոսի, պլաստիկան՝ Մարիկա Դովլաթբեկյանի, բեմական

Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը

Աստվածընկալ վանական համալիրի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի ութերորդ արտագնա նիստը: Նիստում քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը: Ճարտարապետը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝