ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին հանրապետության ժամանակաշրջան (1918-1920 թթ.)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատմությունը սկսվում է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) ժամանակներից, երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն:

Հունիսի սկզբին հրապարակվում է Հայոց ազգային խորհրդի պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»: Հուլիսի 24-ին հրապարակվում է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը, որտեղ ներառված էր նաև Հանրային կրթության մինիստրությունը:

1919 թ. հուլիսի 1-ին, Հանրային կրթության մինիստր Մելիք Ղարագյոզյանի առաջարկությամբ, մինիստրությունը վերանվանվում է Հանրային կրթության և արվեստի մինիստրություն՝ միջնակարգ դպրոցների, տարրական դպրոցների, արվեստի և հնությունների, բժշկական-սանիտարական բաժիններով: Մինիստրությունն այս կառուցվածքով աշխատել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը:

Խորհրդային ժամանակաշրջան (1920-1991 թթ.)

1920 թ. դեկտեմբերին, երբ առաջին հանրապետության ղեկավարությունն իշխանությունը փոխանցեց բոլշևիկյան կուսակցությանը, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ միաժամանակ հայ հեղկոմի դեկրետով, ի թիվս կառավարման այլ մարմինների, ստեղծվում է նաև Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որը 1946 թ. մարտին վերանվանվում է ՀԽՍՀ լուսավորության մինիստրություն:

ՀԿԿ Կենտկոմի ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀՍՄԽ-ի 25.03.1988 թ. որոշման և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 09.08.1988 թ. հրամանի համաձայն` լուծարվում են ՀԽՍՀ լուսավորության մինիստրությունը, ՀԽՍՀ բարձրագույն կրթության և միջին մասնագիտական կրթության մինիստրությունը և ՀԽՍՀ պրոֆտեխկրթության պետական կոմիտեն: Արդյունքում ստեղծվում է ՀԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրությունը: ՀՀ ԳԽ 01.11.1990 թ. թիվ 616 որոշման համաձայն` լուծարվում է ՀԽՍՀ ժողովրդական կրթության նախարարությունը, որի արդյունքում ձևավորվում են ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունը և ՀԽՍՀ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն:

Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակաշրջան (1991թ.-մինչ օրս)

1992 թ. Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն վերակազմակերպվում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության: ՀՀ Նախագահի 1995 թ. հուլիսի 25-ի «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի և ՀՀ կառավարության 1995 թ. օգոստոսի 4-ի «ՀՀ կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման համաձայն` դադարեցվում է ՀՀ բարձագույն կրթության և գիտության և ՀՀ լուսավորության նախարարությունների գործունեությունը` նրանց միաձուլման կապակցությամբ՝ իրավահաջորդը ճանաչելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:

ՆԱԽԱՐԱՐՆԵՐ

Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակաշրջան

2022 թ. դեկտեմբերի 13 - Ժաննա Անդրեասյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
2020- 2022 - Վահրամ Դումանյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
2019-2020 - Արայիկ Հարությունյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
2018-2019 - Արայիկ Հարությունյան ՀՀ կրթության և գիտության նախարար
2016-2018 - Լևոն Մկրտչյան ՀՀ կրթության և գիտության նախարար
2009-2016 - Արմեն Աշոտյան ՀՀ կրթության և գիտության նախարար
2008-2009- Սպարտակ Սեյրանյան ՀՀ կրթության և գիտության նախարար
2006-2008 - Լևոն Մկրտչյան ՀՀ կրթության և գիտության նախարար
2003-2006 - Սերգո Երիցյան ՀՀ կրթության և գիտության նախարար
2001-2003 - Լևոն Մկրտչյան ՀՀ կրթության և գիտության նախարար
1999-2001- Էդուարդ Ղազարյան ՀՀ կրթության և գիտության նախարար
1998-1999 - Լևոն Մկրտչյան ՀՀ կրթության և գիտության նախարար
1996-1998 -Արտաշես Պետրոսյան ՀՀ կրթության և գիտության նախարար
1996-1996-Վարդգես Գնունի ՀՀ կրթության և գիտության նախարար
1995-1995-Արմենակ Ղազարյան ՀՀ կրթության և գիտության նախարար
1994-1995 - Աշոտ Բլեյան ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար
1992-1994 - Հայկ Ղազարյան ՀՀ լուսավորության նախարար
1991-1995 - Վարդգես Գնունի ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար
1991-1991- Վարդգես Գնունի ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի նախագահ
1990-1992 -Արեգ Գրիգորյան ՀՀ լուսավորության նախարար

Խորհրդային ժամանակաշրջան

1990-1991 - Վիլիկ Հարությունյան ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի նախագահ
1989-1990 - Միսակ Դավթյան ՀԽՍՀ Ժողովրդական կրթության մինիստր
1988-1989 - Սեմյոն Հախումյան ՀԽՍՀ Ժողովրդական կրթության մինիստր
1973-1988 - Սեմյոն Հախումյան ՀԽՍՀ Լուսավորության մինիստր
1975-1988- Լյուդվիգ Ղարիբջանյան ՀԽՍՀ բարձրագույն կրթության և միջին մասնագիտական կրթության մինիստր
1954-1973 - Շավարշ Սիմոնյան ՀԽՍՀ Լուսավորության մինիստր
1949-1954 - Սուրեն Միքայելյան ՀԽՍՀ Լուսավորության մինիստր

Առաջին հանրապետության ժամանակաշրջան

1918 թ.նոյեմբեր-1918 թ.դեկտեմբեր - Միքայել Աթաբեկյան Հանրային կրթության նախարար
1918 թ.դեկտեմբեր-1919 թ.հունիս - Գևորգ Մելիք-Ղարագյոզյան Հանրային կրթության նախարար
1919 թ.հունիս-1919 թ.օգոստոս - Սիրական Տիգրանյան Հանրային կրթության և արվեստի նախարար
1919 թ.օգոստոս-1920 թ.մայիս - Նիկոլ Աղբալյան Հանրային կրթության և արվեստի նախարար
1920 թ.մայիս-1920 թ.նոյեմբեր - Գևորգ Ղազարյան Հանրային կրթության և արվեստի նախարար
1920 թ.նոյեմբեր - Վահան Մինախորյան Հանրային կրթության և արվեստի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին հանրապետության ժամանակաշրջան (1918-1920 թթ.)

Հայաստանի մշակույթի նախարարության պատմությունը սկսվում է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակներից: Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կազմում 1918 թ. դեռևս չկար մշակույթի հարցերով զբաղվող ոչ մի կառույց: 1918-2019 թթ. գործում էր Հանրային կրթության մինիստրությունը: 1919 թ. մայիսի 21-ին հանրային կրթության մինիստր Մելիք Ղարագյոզյանը դիմում է Մինիստրների խորհրդին՝ առաջարկելով այսուհետ Հանրային կրթության մինիստրությունն անվանել Կրթության և գեղարվեստի մինիստրություն: 1919 թ. հուլիսի 1-ին կազմավորվում է Հանրային կրթության և արվեստի մինիստրությունը՝ միջնակարգ դպրոցների, տարրական դպրոցների, արվեստի և հնությունների, բժշկական-սանիտարական բաժիններով:
1919 թ. հուլիսի 17-ի նիստում ՀՀ մինիստրների խորհուրդը հաստատում է օրենք. «Հնության հուշարձանների և արվեստի բաժինը վերակազմակերպելու մասին.
ա) հնության հուշարձանների և արվեստի բաժինը վերակազմակերպել երկու բաժինների՝ ա. հնության հուշարձանների պահպանման, բ. արվեստի հովանավորության. բ) բանալ Հանրային կրթության և արվեստի մինիստրության 1919 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար քսաներկու հազար երկու հարյուր ռուբլու լրացուցիչ վարկ: Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ՝ Գ. Խօջամիրյան»:

Սույն օրենքով Հանրային կրթության և արվեստի մինիստրության կառուցվածքում ավելանում է հնությունների պահպանության բաժինը: Մինիստրության մշտական ուշադրության կենտրոնում էր հնությունների պահպանությունը, որի մասին են վկայում մի շարք փաստաթղթեր: Հնության պահպանության բաժինը գործում է մինչև 1920 թվականը և լուծարվում գործառույթները հնությունների պահպանության կոմիտեին անցնելու պատճառով: Մինիստրության ուշադրության կենտրոնում էր նաև Ապագա ազգային թանգարանի հարցը, ինչպես նաև թատերական գործունեությունը:

1920 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը Կրթության և արվեստի մինիստրության հատուկ հանձնարարությունների կոմիսարի պաշտոնը վարել է Եղիշե Սողոմոնյանը (Չարենց):

Խորհրդային ժամանակահատված (1920-1991թթ.)

Առաջին Հանրապետության փլուզումից և խորհրդային կարգերի հաստատումից հետո Հեղկոմի 1920 թ. դեկտեմբերի 12-ի դեկրետով կազմավորվում է ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որի կազմում սկսում է գործել Ակադեմիական կենտրոնը: Այս կենտրոնը ղեկավարում և վերահսկում էր բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների, գրադարանների, թանգարանների, թատրոնների, հնությունների պահպանության աշխատանքները:
1920-ական թվականների կեսերին ժողկոմատի կազմում մշակութային հիմնարկները ղեկավարելու համար ստեղծվում է արվեստի բաժին։
1936 թվականին Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի որոշմամբ ՀԽՍՀ լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի հիման վրա ստեղծվում է ՀԽՍՀ ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչություն, որի ենթակայության տակ սկսում են գործել Պետական օպերայի և բալետի թատրոնը, Գ. Սունդուկյանի անվան թատրոնը, Բանվորական թատրոնը, Մոսկվայի Հայկական ԽՍՀ կուլտուրայի տունը, «Խորհրդային արվեստ» ամսագիրը, Սպենդիարովի անվան կվարտետը (այժմ՝ Կոմիտասի անվան), Արմավիրի և Լենինականի քաղաքային թատրոնները, Արմենֆոտո տրեստը, Կոնսերվատորիան և արվեստի այլ հիմնարկներ։
Արվեստի այս վարչությունը հետագայում դառնում է Կուլտուրայի մինիստրության վարչություններից մեկը։

ՀՍՍՌ Կուլտուրայի մինիստրությունը կազմավորվել է ՀՍՍՌ Գերագույն սովետի Նախագահության 1953 թ. ապրիլի 17-ի հրամանագրով:
«Հրամանագիր Հայկական ՍՍՌ Կուլտուրայի մինիստրություն կազմելու մասին Հայկական ՍՍՌ Կինեմատոգրաֆիայի մինիստրությունը, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Արվեստի գործերի վարչությունը, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Կուլտուր-լուսավորական հիմնարկությունների գործերի կոմիտեն, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Ռադիոինֆորմացիայի կոմիտեն, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Պոլիգրաֆիական արդյունաբերության, հրատարակչությունների ու գրքի առևտրի գործերի վարչությունը և Աշխատանքային ռեզերվների վարչությունը միավորել մեկ մինիստրության` Հակական ՍՍՌ Կուլտուրայի մինիստրության մեջ»։
Կուլտուրայի մինիստրության կազմում ընդգրկվել են արվեստի գործերի, ակումբային հիմնարկների և ժողստեղծագործության վարչությունները, արտասահմանյան կապերի, ավտոմատացված կառավարման համակարգի, թանգարանների, գրադարանների, ուսումնական հաստատությունների, կադրերի, կապիտալ շինարարության, պլանային- ֆինանսական, վերահսկողության-վերստուգման բաժինները: Կուլտուրայի մինիստրությունը հանրապետությունում իրականացրել է թատերական, երաժշտական, պարարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական և կուլտուր-լուսավորական աշխատանքի ղեկավարությունն ու կազմակերպումը:

Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակաշրջան (1991 թ.-մինչ օրս)

Խորհրդային կարգերի փլուզումից և անկախության հռչակումից հետո ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրությունը վերանվանվել է ՀՀ մշակույթի նախարարության:

1995 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը վերանվանվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության:
2003 թ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը վերանվանվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության:

2007 թ. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը կրկին վերանվանվել է ՀՀ մշակույթի նախարարության:

ՆԱԽԱՐԱՐՆԵՐ

Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակաշրջան

03.12.1990-05.12.1991- Պերճ Զեյթունցյան ՀՀ մշակույթի նախարար
05.12.1991-08.11.1996- Հակոբ (Մովսես) Հակոբյան ՀՀ մշակույթի նախարար
08.11.1996-20.04.1998- Արմեն Սմբատյան ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
08.05.1998-11.06.2003- Ռոլանդ Շառոյան ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
11.06.2003-03.05.2004- Թամար Պողոսյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
03.05.2004-05.01.2006- Հովիկ Հովեյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
07.02.2006-22.05.2006- Գևորգ Գևորգյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
22.05.2006-27.09.2016- Հասմիկ Պողոսյան ՀՀ մշակույթի նախարար
27.09.2016-12.05.2018- Արմեն Ամիրյան ՀՀ մշակույթի նախարար
12.05.2018-14.01.2019- Լիլիթ Մակունց ՀՀ մշակույթի նախարար
14.01.2019-30.05.2019- Նազենի Ղարիբյան ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող

Խորհրդային ժամանակահատված
ՀԽՍՀ կուլտուրայի (մշակույթի) նախարարներ (1953-1991 թթ.)

27.03.1953-29.12.1953 -Զավեն Գրիգորյան
06.02.1954-19.11.1959- Անդրանիկ Շահինյան
19.11.1959-06.03.1964- Հրաչյա Մարգարյան
06.03.1964-06.03.1966- Ռոբերտ Խաչատրյան
06.03.1966-18.12.1967- Հովհաննես Բաղդասարյան
18.12.1967-29.08.1972 -Կամո Ուդումյան
13.06.1972-28.08.1979- Ռուբեն Պարսամյան
09.01.1980-19.12.1985- Գուրգեն Առաքելյան
19.12.1985-03.12.1990- Յուրի Մելիք-Օհանջանյան

ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարներ (1920-1953թթ.)

04.12.1920-14.11.1921- Աշոտ Հովհաննիսյան
14.11.1921-07.08.1922- Պողոս Մակինցյան
07.08.1922-23.01.1923- Սարգիս Աբովյան
23.01.1923-23.10.1929- Ասքանազ Մռավյան
21.11.1929-28.08.1931- Արտավազդ Եղիազարյան
28.08.1931-05.10.1932- Դրաստամատ Տեր-Սիմոնյան
09.12.1932-17.04.1933- Զարմայր Աշրաֆյան
11.09.1933-28.11.1933- Լևոն Արիսյան
28.11.1933-26.06.1934- Ներսիկ Ստեփանյան
26.06.1934-20.02.1936- Արտավազդ Եղիազարյան

Առաջին հանրապետության ժամանակաշրջան

04.11.1918-04.12.1918- Միքայել Աթաբեկյան Հանրային կրթության և արվեստի նախարար
04.12.1918--24.06.1919- Գևորգ Մելիք-Ղարագյոզյան Հանրային կրթության և արվեստի նախարար
24.06.1919-05.08.1919- Սիրեկան Տիգրանյան Հանրային կրթության և արվեստի նախարար
19.08.1919-05.05.1920- Նիկոլ Աղբալյան Հանրային կրթության և արվեստի նախարար
05.05.1920-ճ23.11.1920- Գևորգ Ղազարյան Հանրային կրթության և արվեստի նախարար
23.11.1920-02.12.1920- Վահան Մինախորյան Հանրային կրթության և արվեստի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ստեղծվել է 2007 թվականին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի վերակազմավորման արդյունքում:

Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով uահմանված կարգի 4-րդ և 4.3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 825-Ն որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, որը գործել է 11 կառուցվածքային ստորաբաժանումներով (6 վարչություն և 5 բաժին):

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազորված պետական կառավարման մարմինն ստեղծվել և ընդհանուր առմամբ գործում է ավելի քան 90 տարի:

ՆԱԽԱՐԱՐՆԵՐ

2018-2019, հունիսի 31- Գաբրիել Ղազարյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2018, մայիսի 12-Լևոն Վահրադյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2016-2018- Հրաչյա Ռոստոմյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2014-2016- Գաբրիել Ղազարյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2013-2014-Յուրի Վարդանյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2012-2013-Հրաչյա Ռոստոմյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2010-2012-Արթուր Պետրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
2007-2010-Արմեն Գրիգորյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

08.05.2019 թ.-ին ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով Մշակույթի նախարարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու կրթության և գիտության նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

ՆԱԽԱՐԱՐՆԵՐ

13.12.2022 - Ժաննա Անդրեասյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
23.11.2020 -12.12.2022 - Վահրամ Դումանյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
01.06.2019-23.11.2020 - Արայիկ Հարությունյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար