ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 33-Լ հրամանով հաստատված՝ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն.

Նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է նախարարության փաստաթղթերի վարման և քաղաքացիների ընդունելության վարչությունը՝ կատարելով քաղաքացիների նախնական գրանցում (010) 59-96-99 (600) հեռախոսահամարով: