Լուրեր
«Վստահ եմ՝ նվագախումբը շարունակելու է մնալ կամերային երաժշտության տարածման առաջատարը». ՀՊԿՆ-ն նշում է 60-ամյակը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական գալա համերգ, որին ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Յակոբսոնի անվան բալետի թատրոնն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը մարտի 3-ին և 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը (դիրիժոր՝ Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկի): Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը հաստատել է մի շարք հուշարձանների վերականգնման ու բարեկարգման էսքիզային նախագծերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը: Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագիծ, որից 5-ն արժանացել է հավանության: Քննարկված և հաստատված էսքիզային նախագծերի թվում են

«PIAF SYMPHONIQUE» նախագծի շրջանակում կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային

Բարեկենդանի տոնի առթիվ Ժողովրդական արվեստների թանգարանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Բարեկենդանը հայոց ավանդական կենցաղում նշվող տոներից էր, որը ներկայում կրկին տարածում է ստանում և նորովի մեկնաբանությամբ նշվում Հայաստանի տարբեր համայնքներում՝ հատկապես երիտասարդների աշխույժ ներգրավվածությամբ և գործուն մասնակցությամբ։ Այս տարի Բարեկենդանի տոնը նշվել է նաև Հովհաննես Շարամբեյանի

Գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնման 60-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 2-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակին։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական

Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին