ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: Նոր փոփոխությամբ՝ ուսուցիչները ծրագրին կկարողանան դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխան առավել մեծ թվով մասնագետների ներգրավումն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի պատգամավորները, երկրի բարձրագույն ղեկավարության անդամները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը
2023 թ. հունիսի 8-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրում ներառված են կրթության և մշակույթի իրավունքների իրացման հարցերը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում այսօր կայացած քննարկման ժամանակ։
Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում դիտել է «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացումը։ Ներկայացումը Օսկար անունով 10-ամյա տղայի մասին է, որը քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին, որտեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարն ապրիլի 18-ին պաշտոնապես բացվել է լայն հանրության համար։ Այն ներկայացված է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով Վենետիկի «Մագազինո դել սալե» հարթակում: Հայաստանի տաղավարի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել