2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը:
Նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում`
Մրցույթն անցկացվում է հետևյալ մշակութային անվանակարգերով՝
- քանդակագործություն
- պար
- երգեցողություն
- հեքիաթասածություն
- կերպարվեստ
- լուսանկարչություն
- գրականություն
- գնդակով աճպարարություն
- թատրոն
- թվային ստեղծարարություն
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին. հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: