2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Թվային ստեղծարարություն» անվանակարգով մասնակցության համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.

  1. լրացված դիմում-հայտաձև
  2. դիմողի ինքնակենսագրություն
  3. պորտֆոլիո (առավելագույն չափ՝ 10 ՄԲ, տեսանյութի հղում (Youtube, Vimeo և այլն)
  4. ներկայացվող նկարագրական և տեխնիկական քարտ (ընդունվող ձևաչափ՝ pdf, առավելագույն չափ՝ 1 ՄԲ, տեսանյութի հղում՝ ըստ ցանկության)

Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: