2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Գնդակով աճպարարություն» անվանակարգով մասնակցության համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.

  1. լրացված դիմում-հայտաձև
  2. թիմի անդամների ինքնակենսագրություն, թիմի պատմություն
  3. թիմի կատարողականի տեսանյութ (ընդունվող ձևաչափեր՝ mp4, flv, URL, առավելագույն չափ՝ 64 ՄԲ, առավելագույն տևողություն՝ 3 րոպե)
  4. թիմի խմբային լուսանկար (ընդունվող ձևաչափեր՝ jpg, jpeg, pdf, 10×7 սմ, առավելագույն չափ՝ 15 ՄԲ)
  5. Մամուլի հրապարակումներ (առկայության դեպքում)

Խումբը պետք է բաղկացած լինի առավելագույնը 5 անդամից:

Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: