2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Հեքիաթասացություն» անվանակարգով մասնակցության համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.

  1. լրացված դիմում-հայտաձև
  2. դիմողի ինքնակենսագրություն
  3. Տեղեկատվություն ստեղծագործական գործունեության մասին
  4. 1 տեսանյութ (ընդունվող ձևաչափեր՝ mp4, flv, URL, առավելագույն չափ՝ 64ՄԲ, առավելագույն տևողություն՝ 3 րոպե)
  5. 1 լուսանկար (ընդունվող ձևաչափեր՝ jpg, jpeg, pdf, նվազագույն չափ՝ 10x7սմ, առավելագույն ծավալ՝ 15ՄԲ)
  6. Թարգմանություն (եթե ստեղծագործությունը ֆրանսերեն չէ) (ընդունվող ձևաչափեր՝ pdf, doc, docx, առավելագույն չափ՝ 1ՄԲ)

Մրցույթի մասնակիցը գնահատվում է հետևյալ չափորոշիչներով.

  • Պատմասացության հմտություն
  • Ֆրանսերենի իմացություն
  • Ժամանակի պահպանում
  • Հանդիսատեսի հետ կապ

Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: