2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Գրականություն» անվանակարգով մասնակցության համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.

  1. լրացված դիմում-հայտաձև
  2. դիմողի ինքնակենսագրություն
  3. պատմվածք (ընդունվող ձևաչափ՝ pdf, doc, docx, առավելագույն ծավալ՝ 7-8 էջ, ընդունվող ձևաչափ՝ A4, 21x29.7, միջտողային հեռավորություն՝ 2, լուսանցքի չափ՝ աջից և ձախից 2սմ, նիշերի առավելագույն քանակ՝ 15 000, առավելագույն չափ՝ 2 ՄԲ)
  4. Պատմվածքին նախորդող էջ, որի վրա նշված կլինեն
    1. Պատմվածքի վերնագիր
    2. Նշում, որ այն անտիպ է
    3. Հեղինակի անուն, ազգանուն, գրական կեղծանուն (առկայության պարագայում)
    4. Հեղինակի ծննդյան օր, ամիս, տարի, վայր
    5. Հեղինակի ազգություն
    6. Հեղինակի փոստային հասցե
    7. Հեղինակի էլեկտրոնային հասցե
    8. Հեղինակի հեռախոսահամար

Պատմվածքը պետք է ներկայացվի ֆրանսերեն լեզվով: Այն պետք է արտացոլի Ֆրանկոֆոնիայի խաղերի արժեքները, այն է՝
բարեկամություն, համերաշխություն, հարգանք, խաղաղություն, հանդուրժողականություն, փոխանակում։ Պատմվածքը կգնահատվի հետևյալ չափորոշիչներով.

  • Հեղինակի լեզու և ոճ
  • Ստեղծագործության յուրահատկություն (օրիգինալություն)
  • Թեմայի արդիականություն

Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: