2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Պար» անվանակարգով մասնակցության համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Խմբի կազմում պետք է լինի 2-ից 10 մարդ։ Պարային համարի տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.

  1. լրացված դիմում-հայտաձև
  2. խմբի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն
  3. արվեստագիտական փաթեթ (գաղափար/համառոտագիր, ներկայացման կառուցվածք, դերաբաշխում, տեխնիկական նկարագրություն)
  4. կատարման տեսանյութ
  5. արվեստագետի լուսանկար
  6. մուլտիմեդիա (տեսանյութ) (ընդունվող ձևաչափեր՝ mp4, flv կամ URL, մինչև 64 ՄԲ, տևողությունը՝ մինչև 3 րոպե)
  7. մուլտիմեդիա (լուսանկար) (ընդունվող ձևաչափեր՝ jpg, jpeg, pdf, մինչև 15 ՄԲ, տպագրության նվազագույն չափ՝ 10×7 սմ)

Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: