2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Թատրոն» անվանակարգով մասնակցության համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ներկայացման մեջ պետք է ընդգրկված լինի 2-4 դերասան: Ներկայացման տևողությունը պետք է լինի 15-30 րոպե։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.

  1. լրացված դիմում-հայտաձև
  2. խմբի վերաբերյալ տեղեկատվություն (300 բառ)
  3. Ներկայացման տեխնիկական ֆայլ
  4. Խմբի գեղարվեստական մոտեցումը ներկայացնող տեղեկատվություն (առավելագույնը 10 էջ)
  5. Սցենարի վերնագիր
  6. Սցենարի նկարագիր (150 բառ)
  7. Ներկայացման թեմայի ընտրության և նպատակի բացատրություն (1000 բառ)
  8. Հատվածներ սցենարից
  9. Թեմատիկ և/կամ գեղագիտական ուսումնասիրությունների հղումներ կամ լուսանկարներ (ընդունվող ձևաչափեր՝ pdf, doc, docx, առավելագույն ծավալը՝ 10 ՄԲ)

Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: