2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը, որի շրջանակներում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերով:

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ վերոնշյալ խաղերին «Լուսանկարչություն» անվանակարգով մասնակցության համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է.

  1. լրացված դիմում-հայտաձև
  2. դիմողի ինքնակենսագրություն
  3. մրցութային 4 լուսանկար, HD (300 DPI), առանց հեղինակային սահմանափակման՝ ոչ-առևտրային օգտագործման համար
  4. ոչ մրցութային 5 այլ լուսանկար, HD (300 DPI), (ընդունվող չափ՝ 18x24սմ, սև-սպիտակ կամ գունավոր, չմշակված)
  5. 4 մրցութային լուսանկարների համառոտ նկարագրություն
  6. հոդվածներ, հրապարակումներ կամ այլ նյութեր (առկայության պարագայում)

Մրցույթին մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: