Լուրեր
Առաջին անգամ կանցկացվի սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադա․ տեղի է ունեցել կազմկոմիտեի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ, նախարարությունում

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Հայաստանը երկու ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,900 միավոր: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն,

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանին

Հրաձիգ, ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի քառակի և օլիմպիական չեմպիոն (1992), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Հրաչյա Պետիկյանն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ Հրաչյա Պետիկյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի՛ վարպետ, Դուք ոչ միայն բացառիկ մարզիկ եք, այլև

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին

Այսօր հոբելյանական 90-րդ տարեդարձն է նշում ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը։ Հոբելյանի կապակցությամբ Նարա Շլեպչյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մեծարգո՛ տիկին Շլեպչյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ

«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա Անդրեասյան

Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու հետ և 91:70 հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ

Գիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին

Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ։ Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը

Հայաստանն առաջին անգամ ներկայացուցիչ է ունեցել լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության եզրափակչում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի առաջատար Գլեբ Մոսեսովը հանդես է եկել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերի եզրափակչում: Մոսեսովը պատմության մեջ դարձել է Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդը, որը երբևէ հաղթահարել է աշխարհի առաջնության որակավորման