ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթ դպրոցականների համար:
Մրցույթին կարող են դիմել բոլոր հետաքրքրասեր, ստեղծագործ, նախաձեռնող պատանիներն ու աղջիկները՝ մասնակցելով համաեվրոպական հարթակին, որի շրջանակում հնարավորություն կա ազատ ստեղծագործելու և հայրենիքը Եվրոպայում ներկայացնելու։
Մասնակցել կարող են 2–5 հոգանոց խմբեր՝
• 6–11 տարեկան
• 11–17 տարեկան
Հաղթողներին սպասվում են պարգևներ ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակներում։
11–17 տարեկանների համաեվրոպական մրցույթի հաղթողները 2026 թ.-ին կմեկնեն Ստրասբուրգ: Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը։
Մանրամասների համար զանգահարել (010)54-34-63, (98)79-70-58 հեռախոսահամարներին:
Ստեղծագործական մրցույթն արդեն երրորդ տարին շարունակ անցկացվում է Գրականության և արվեստի թանգարանում: Նախորդ երկու տարիների հանրապետական փուլում հաղթած թիմերը հաղթանակ են գրանցել նաև եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները:
Հավաքագրվող թիմերի ստեղծագործական առաջնորդները կլինեն նախորդ մրցանակակիրները: