ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցելու են ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը:
Գիտաժողովը տեղի կունենա 2025 թ. հոկտեմբերի 22-25-ը Երևանում և Գյումրիում:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին ԳԱԱ նախագահության դահլիճում, իսկ ամփոփիչ նիստը՝ հոկտեմբերի 25-ին Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և արտերկրի գիտական կազմակերպությունների և բուհերի 57 հետազոտողներ և թարգմանիչներ։
Տպագրվելու է գիտաժողովի նյութերի ժողովածու։
Ծրագիրը կցվում է: