Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Հերթական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է աշխատանքների ընթացքին:
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Կապալառու կազմակերպության պատասխանատուները նախարարին տեղեկացրել են արված շինարարական աշխատանքների մասին։ Նախարարին տեղում զեկուցվել է, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են` ըստ նախատեսվածի:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի կարևորությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից։