Լուրեր
4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։ Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352

Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը

«Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը: 40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան այցելուների համար: Հռոմեական խճանկարի ցուցադրությունում 10-15 մասնակիցներից կազմված խմբերը

Վայոց ձորում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը

Սեպտեմբերի 6-ին, Վայոց ձորի մարզում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։ Մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Թանահատի վանական համալիրում, ժամը 15։00-ին կկատարվի օրհնության կարգ և կմատուցվի Սուրբ պատարագ։ Հոգևոր և աշխարհիկ կատարումներով հանդես կգա «Գեղարդավանք» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում այսօր հանդիսավորությամբ նշվել է կրթօջախի երկարամյա ու վաստակաշատ ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյակը: Հոբելյարը դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` ավելի քան 82 տարի աշխատում է դպրոցում` որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի: Հայաստանի ամենաերկարակյաց ու

Հանրակրթության պետական չափորոշիչը փորձնական կկիրառվի 2020թվականին

ՓՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչը և առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Գործընթացի մասին մանրամասներ հաղորդելու նպատակով այսօր նախարարությունում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի և աշխատանքային խմբերում ընդգրկված փորձագիտական խմբի ներկայացուցիչների (Գագիկ Մելիքյան, Արտաշես

«Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի» 6-րդ հանդիպում

Ավարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի «Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի» (TCG) հերթական՝ 6-րդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբի անդամ և դիտորդ պետությունների ու կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչ: Հանդիպումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության,

Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

523 մլն դրամ` կրթական և սպորտային հաստատություններում մարզագույքի համալիր ծրագրին

2019թ-ին մարզագույքի ձեռքբերման համար հատկացվել է ավելի քան 523մլն դրամ, 2012-2018թթ. 420մլնի փոխարեն: ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է հավելյալ ֆինանսավորում` հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև