Լուրեր
ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն է տվել ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին››

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել և դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին»: Նիստը վարել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության

Սևանի բազմագործառութային պետական քոլեջում կստեղծվի տեխնոլոգիական ուսուցման կենտրոն 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի (ՖԱԱՌԱԼՊ) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի բազայի վրա նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն (ՏՈՒԿ): Հուշագիրը ստորագրել

7 մեդալ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայից

2022 թ. սեպտեմբերի 19-ից 25-ը ԵՊՀ-ում առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվեց Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան: Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր

Սահմանվել են նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը: Մանկավարժական գործունեությունը պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների շարունակական բարելավում, որին ուղղված

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ 2022 թվականի հոկտեմբերի

Արտասահմանցի երիտասարդները ծանոթացել են ԿԳՄՍՆ երիտասարդական ծրագրերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության և Youth and Environment Europe միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի (դասընթացի) մասնակիցները: Սեպտեմբերի 18-25-ը Աղվերանում իրականացվող ծրագիրը երիտասարդների կարողությունների զարգացման դասընթաց է, որի նպատակն է խթանել գյուղական բնակավայրերի, փոքրամասնությունների և

Հավաստագրման քննություններ` ՄԿՈՒ հաստատության տնօրեն դառնալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի hիշողության պուրակի տարածքը կընդլայնվի

Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ նախատեսվում է ընդլայնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքը: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից տնտեսված գումարների վերաբաշխմամբ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին հատկացվել է 14 մլն 124 հազար դրամ: