ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր՝ հետևելու Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքի ընթացքին։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջայց է կատարել մարզահամալիրում, ծանոթացել մարզումային
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները: Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր: Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և
Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։ Այն ներկայացրել է ծրագրի գործընկեր, գերմանական gmp Architects ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԲԿԳԿ
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ լիագումար նիստում։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ նշելով, որ օրենսդրական փոփոխության նպատակը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լիազորող
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունվարի 15-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է ճարտարապետության պատմաբան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Ճարտարապետության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2025 թ. գործունեության հաշվետվությունը։ Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա
Երիտասարդության ոլորտում նախորդ տարվա համագործակցության արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև 2026 թվականի նախատեսված ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության ծրագրի» շրջանակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այսօր հանդիպել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներին և մարզչական շտաբին: Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարը տեղի