Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 110 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում գրանցելով 415 կգ արդյունքով:
Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երրորդ տեղում էր՝ 189 կգ արդյունքով: Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահել է նախ 215 կգ, ապա 226 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր:
Կարապետյանը կարիերայում երրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է միայն 183 կգ-ն, իսկ հում վարժությունում՝ 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 6-րդն է: