Լուրեր
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2024 թվականին 4 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում կարող են հաղթող ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 105 մլն

Քննարկվել են 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվող միջոցառումները

«Գավառը՝ ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գավառ համայնքում քննարկվել են նախատեսվող միջոցառումների մանրամասները, ընթացակարգերը, ժամկետները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության

«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները շարունակվում են

Տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի երկօրյա արտագնա նիստը: Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Ծրագիր՝ միտված առցանց միջավայրում երեխաների պաշտպանությանը

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության

Դրամաշնորհ՝ երիտասարդական աշխատողի վերապատրաստման նպատակով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» իրականացման նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մասնակցի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի երիտասարդական աշխատանքով զբաղվող բոլոր մասնագետների, գործնականում երիտասարդների հետ աշխատողների և բոլոր նրանց մասնագիտական և անձնային

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբերգրագիտությանը: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող

ԵՊՀ-ում կստեղծվի «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում ստեղծվում է «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»: Գիտաուսումնական կենտրոնը

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված երիտասարդների ֆինանսական գրագիտությանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացում՝ տեղեկատվության, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման և այլ միջոցներով: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 3 000 000

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում: Միջոցառումները, մասնավորապես, վերաբերում են առողջ և անվտանգ սննդի օգտագործմանը, ֆիզիկական ակտիվությանը, անվտանգ վարքագծի պահպանմանը,