Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի № 417-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

Հայ մարմնամարզիկները պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար

Հոկտեմբերի 4-13-ը Շտուտգարտում կայանալու է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը

Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 առաջնությունում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ

Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Առաջնությանը հայտավորվել է 62 երկրի 465 շախմատիստ. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնելու են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16

Պարգևատրվել են «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի լավագույնները

Հայաստանի մարզերն ու մայրաքաղաքը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը ներկայացնող մոտ 1500 տարեցներ մասնակցել են հուլիսին մեկնարկած և 3 փուլով անցկացված հանրապետական խաղերին: Պայքարն ընթացել է 5 մրցաձևում՝ շախմատ, նարդի, շաշկի, դարթս և բասկետբոլի գնդակի նետում: 80-ամյա Ժենյա Վարդանյանն արդեն երկրորդ տարին

Հայտնի են «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների հաղթողները

Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևանի դպրոցների 22 թիմեր՝ զինվորական ղեկավարների ուղեկցությամբ, մասնակցել են «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլին: Սեպտեմբերի 27-29-ը «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպության Նուբարաշենի հրաձգարանում անցկացված մրցման (50 մետր, ТОЗ-8 հրացաններ) անհատական պայքարում հաղթել

Անցկացվել է «Հանրապետական մարզական փառատոն» մրցույթը

Հայաստանի 48 քաղաքային համայնքներում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 10-26-ը անցկացվել է «Հանրապետական մարզական փառատոն» մրցույթը: Շուրջ 20.200 մասնակից պայքարել է 7 մրցաձևում՝ ՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մ մասսայական

Ծանրորդ Գոռ Մինասյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Գերծանր քաշային կարգի ծանրորդներ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը դարձել են աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Թաիլանդի Պատտայա քաղաքում ավարտված առաջնության պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գրանցել է 212 կգ արդյունքը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում ևս հայ

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն: Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող առաջնության պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները (190 կգ, 195 կգ, 199 կգ) և 199 կգ արդյունքով նվաճել է փոքր

Ավարտվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը

Սեպտեմբերի 10-22-ն անցկացվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը: Հանրապետության մարզերում և Երևանում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած մրցույթում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերով. 1. 1-ին տարիքային խումբ՝ 2011