Հայաստանի 48 քաղաքային համայնքներում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 10-26-ը անցկացվել է «Հանրապետական մարզական փառատոն» մրցույթը:
Շուրջ 20.200 մասնակից պայքարել է 7 մրցաձևում՝ ՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մ մասսայական վազքարշավ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող փառատոնի նպատակն է առողջ ապրելակերպի քարոզումը, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասսայականացումը, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը:
Փառատոնի արդյունքներն ամփոփելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ստեղծած հանձնաժողովը. դեկտեմբերին լավագույն արդյունքները գրանցած և մրցույթը ամենակազմակերպած անցկացրած քաղաքները կպարգևատրվեն գավաթներով և հավաստագրերով: