Սեպտեմբերի 10-22-ն անցկացվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլը:

Հանրապետության մարզերում և Երևանում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած մրցույթում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերով.

1. 1-ին տարիքային խումբ՝ 2011 թ. մինչև 2013թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
2. 2-րդ տարիքային խումբ՝ 2008 թ. մինչև 2010թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
3. 3-րդ տարիքային խումբ՝ 2005 թ. մինչև 2007թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
4. 4-րդ տարիքային խումբ՝ 2003 թ. մինչև 2004թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

Մարզային փուլի հաղթողները և մրցանակակիր ընտանիքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են դրամական մրցանակներով (1-ին տեղ՝ 150. 000 դրամ, 2-րդ տեղ՝ 130.000 դրամ, 3-րդ տեղ՝ 100.000 դրամ) և համապատասխան կարգի հավաստագրերով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած ընտանիքները հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կմասնակցեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլին: