Լուրեր
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ պարտվել է մեկնարկում

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում:

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանի հաղթական մեկնարկը

Հայաստանն առաջին հաղթանակն է տարել Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում: Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մենամարտել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և վստահ հաղթանակ տարել: Առաջին 2 ռաունդների ընթացքում Հարությունյանը կարողացել

Քննարկվել է հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը

ՀՀ կրթության, գիտու­թյան, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտ­պանության միջազգային դաշինքի (ALIPH - International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են աթլետիկական հնգամարտի և ֆուտզալի մրցումները

2022 թվականի մայիսի 18-ին և 19-ին ավարտվել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով աթլետիկական հնգամարտի և ֆուտզալի հանրապետական եզրափակիչ 4-րդ փուլի մրցումները: Հնգամարտի մրցումներն անցկացվել են

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Սիրելի՛ մաեստրո, Թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում: Դուք ժամանակակից

Ե. Չարենցի 125-ամյակը նշանավորվել է նաև «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ի թիվս մի շարք միջոցառումների, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ե. Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի նվիրատվության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության,

ՀՊԿՆ Մոսկվայում մասնակցել է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում մասնակցել է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։ «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Յուրի Բաշմետ) տոնել է հիմնադրման 30-ամյակը։ Հոբելյանի