Լուրեր
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը՝ Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները սկսել են մայիսի 16-ից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմը մարզվում է Աբովյանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի´ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: 1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ կազմակերպված «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով, խրախուսական նվերներով և առաջնության տոմսերով: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մրցույթը նախատեսված էր 10-ից 25

Մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» կրթամշակութային ծրագիրը՝ հանրապետության դպրոցականների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: Երևանի

«Այսօր՝ առավել, քան երբևէ, մեզ պետք են հաղթանակներ». Վահրամ Դումանյանն այցելել է բռնցքամարտիկներին և հաջողություն մաղթել նրանց ԵԱ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականին, որն այս օրերին նախապատրաստական վերջին փուլն է անցնում Օլիմպավանում՝ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Վահրամ Դումանյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Եվրոպայի բռնցքամարտի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Երևանում կայանալիք առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես կգա բոլոր 13 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ

Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն

Բռնցքամարտի կանանց ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է Իռլանդիայի ներկայացուցիչ Լիզա Էդելի հետ և 0-5 հաշվով պարտություն կրելով՝ դուրս մնացել հետագա պայքարից: Հաղթանակի դեպքում Անին առնվազն բրոնզե մեդալ

2022 թ.-ին Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է՝ «Թանգարանների ուժը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է բոլորին՝ մայիսի 18-ին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային