Լուրեր
Հայ ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում

Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանն ու 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը բրոնզե մեդալներ են նվաճել: Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով

Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

Սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Մրցումները

«Գեղագիտության ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենշային կառույց է, որի գործունեությունն ընդգրկում է նաև մարզերը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն: Այցի ընթացքում նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի

«Ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք, որը ծառայելու է նաև ոլորտային կազմակերպություններին». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում՝ տեղում ծանոթանալու շենքային առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Շրջայցին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Մրցույթ՝ երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնամեթոդական գրականության մշակման և հրատարակման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուղեցույցների և առարկայական ծրագրերի մշակման և տպագրման նպատակով՝ 2023 թվականին աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու համար: Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում

Կառավարությունը հաստատել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման տարածքը

ՀՀ կառավարություն այսօրվա նիստում գործադիրը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով:

Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են

ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն

Հայ մարզիկները թիմային հաշվարկում 2-րդն են պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս կայացել է XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը` ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով

Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում, մեկնարկում է «Artbox Hub» ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և