Լուրեր
Ծանրամարտի ԵԱ. Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե, իսկ Տաթև Հակոբյանը՝ փոքր բրոնզե մեդալ

Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Երեկ՝ հունիսի 2-ին, Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը: Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է

ՀՀ կառավարությունը կտրամադրի ավելի քան 22 մլն դրամ շախմատային միջազգային մրցաշարերի անցկացման համար

Այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում «Երևանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրել պետական աջակցություն՝ 22,315.0 հազար դրամի չափով, որից 4539,5 հազար դրամ՝ առաջին կիսամյակում և 17775.5 հազար դրամ՝

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակը

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։ Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական

Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել: Տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս եկած առաջին ներկայացուցիչը՝ 86 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, երկամարտի 354 կգ (160+194 կգ) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի

«Մանկապատանեկան գրականությանն ուղղված նախաձեռնություններն ունեն զորեղ հանրային ուղերձներ». Արա Խզմալյան

Հունիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Անգլիական այգում» ներկա էր «Զանգակ» գրատան կազմակերպած «Մանկական գրքի փառատոնի» բացմանը։ Նախարարի տեղակալը շրջել է տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների մանկապատանեկան նորատիպ գրական արտադրանքին, զրուցել

Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» ցուցադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության նպատակն է մեկդարյա հեռավորությունից վեր հանել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ունի: 81 կգ քաշայինների պայքարում այսօր մրցահարթակ դուրս կգան երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանն ու երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23

Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը: 2022 թվականին ծրագրում

Տեղեկատվություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների համար

Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 360 հեծանվորդ է մասնակցել: 40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից