Լուրեր
Կոմիտաս 150-ամյակ. «Միհր» թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ «Միհր» թատրոնը «Կոմիտասի 10 պատվիրանները» ժամանակակից պարային ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում: Ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան»

Քննարկվել է դպրոցներում ակնաբուժության իրականացման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է «Հայկական ակնաբուժական նախագծի» (ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային

Հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» թափուր հաստիքների մրցույթի արդյունքները

2019 թվականի հուլիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» /ROCHEMP/ տնօրենի, համակարգողի և քարտուղար/թարգմանչի թափուր հաստիքների մրցույթը: Մրցույթի վերջնական փուլին մասնակցել է 7 թեկնածու: Կենտրոնի գիտական հանձնաժողովի կողմից անցկացված հարցազրույցի

Ա. Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Հուլիսի 28-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ա. Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը (2 գործողությամբ): Դերերում՝ Սյուզաննա Փիրումյան (Ժիզել), Սևակ Ավետիսյան (Կոմս Ալբերտ), Սոնա Վարդանյան (Միրթա), Արտակ Հովհաննիսյան (Հանս): Բեմադրող բալետմայստեր՝ Մարկ

Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը նվիրված է Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին

Հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան:

«Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ նկարի շրջիկ ցուցահանդես-լինոփորագրության վարպետության դաս

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու), Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ` ս. թ. հուլիսի 27-ին, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը» մեկ նկարի

Կրկին մեդալներ՝ դպրոցականների միջազգային օլիմպիադաներում

Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի: Մաղաքյան Գագիկ-Ֆիզմաթ հատուկ դպրոց,

Ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը

Հուլիսի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև

Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին ներկայացվող հայտադիմումների նախնական ընտրությանը նվիրված քննարկում

Ս. թ. հուլիսի 18-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ ներկայացվող հայտադիմումների նախնական ընտրությանը նվիրված քննարկումը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը, Արայիկ Խզմալյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ արտաքին