Հուլիսի 28-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ա. Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը (2 գործողությամբ):
Դերերում՝ Սյուզաննա Փիրումյան (Ժիզել), Սևակ Ավետիսյան (Կոմս Ալբերտ), Սոնա Վարդանյան (Միրթա), Արտակ Հովհաննիսյան (Հանս):
Բեմադրող բալետմայստեր՝ Մարկ Մնացականյան:
Ներկայացումը վերականգնող բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան:
Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան:
Նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան:
Բալետային խմբի ղեկավար՝ Արմեն Գրիգորյան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան: