Լուրեր
«Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է». Ժաննա Անդրեասյան

Գորիսում այսօր տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Հոբելյանական համերգներ` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն իրականացրել է «Տարիների մեղեդիներ» խորագրով համերգ` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին: Համերգի ընթացքում հնչել են սիրված կոմպոզիտորի ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործությունները: Համերգին ելույթ

ԿԳՄՍՆ պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ նախարարության պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»

Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. - Արձակ - Դրամատուրգիա - Մանկապատանեկան գրականություն - Պոեզիա Առանց տարիքային սահմանափակման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները, որոնք ՀՀ

Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային և

Մեկնարկում են Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

2024 թվականին լրանում է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարին կնշանավորվի բազմաթիվ միջոցառումներով. մեկնարկը կտրվի հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում: Հոբելյանական օրվա շրջանակում կկայանա հանդիպում հրապարակախոս Հակոբ

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով: Զովունի համայնքի ղեկավարի հետ քննարկվել են վաղերկաթեդարյան «Կարմիր բերդ» ամրոցի պահպանական նոր գոտու

Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին

Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում և «Խորան» հիմնադրամի միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր 2023

«Ֆեստիվառ» փառատոնը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում