Հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին:

Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան: