2019 թվականի հուլիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ հայ-իտալական «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնի» /ROCHEMP/ տնօրենի, համակարգողի և քարտուղար/թարգմանչի թափուր հաստիքների մրցույթը:

Մրցույթի վերջնական փուլին մասնակցել է 7 թեկնածու: Կենտրոնի գիտական հանձնաժողովի կողմից անցկացված հարցազրույցի գնահատման արդյունքում հաղթող են ճանաչվել Անի Ավագյանը՝ տնօրեն, Աննա Ակտարյանը՝ համակարգող, Գոհար Հովակիմյանը՝ քարտուղար/թարգմանիչ:

Գիտական հանձնաժողովը շնորհավորում է ընտրված մասնակիցներին և շնորհակալություն հայտնում բոլոր դիմորդներին՝ «ROCHEMP» կենտրոնի գործունեության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: