
Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: