ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։
Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 60 սարք/սարքավորում՝ ընդհանուր 930 միլիոն դրամ արժողությամբ։
Ի գիտություն շահառու կազմակերպությունների՝ անհրաժեշտ է մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ կնքել Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիրը (պայմանագրի ձևը)։