Լուրեր
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ քննարկվել են առողջ ապրելակերպի խթանմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանքար Դատտային: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել

ԵՊՀ-ում գերհամակարգչային կենտրոն է բացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Սուրեն

Կրթության ոլորտի բյուջեն շարունակաբար աճում է. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամփոփիչ ասուլիսը

Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը: Մինչ անցնող տարվա հիմնական ձեռքբերումներն ու հաշվետու ցուցանիշները

Քննարկվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ՝ քննարկելու Գիտությունների ազգային ակադեմիայից, ՀՀ պետական կառավարման մարմիններից և բուհերից ստացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը: Օրակարգում էին նաև «ՀՀ 2026 թվականի

Ուսման հնարավորություն՝ Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ hամալսարանի հայագիտության ամբիոնում

Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնն առաջարկում է բակալավրի եռամյա և մագիստրոսի երկամյա կրթական ծրագրեր՝ «Պատմագիտություն» մասնագիտությամբ («Հայագիտություն» ուղղությամբ): Ուսուցման լեզուն անգլերենն է։ Ծրագիրն առաջարկում է միջառարկայական ուսուցում պատմության ոլորտում՝ համաշխարհային և հայկական հեռանկարների հատուկ ուղղվածությամբ՝ նախապատրաստելով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Ամփոփվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը

Լեհաստանի Պոզնան քաղաքում գործող Ադամ Միցկևիչի անվան համալսարանում ավարտվել է հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Երկօրյա համաժողովի ընթացքում

Հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։ Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ ջանքեր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատարին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված