ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացնում են՝ մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը։

Հայտերը ներկայացվում են առցանց՝ assf-2027.hesc.am հարթակի միջոցով, որտեղ կարող եք նաև ծանոթանալ մրցույթի պայմաններին և պահանջներին։

Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։

Փառատոնի նպատակն է խթանել դպրոցահասակ երիտասարդների հետաքրքրությունը գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի կարողությունները, ինչպես նաև աջակցել նորարարական նախագծերի իրականացմանն ու դրանց արդյունավետ ներկայացմանը։

Փառատոնին մասնակցելու համար անհատ մասնակիցները կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, 2026 թվականի ընթացքում պետք է իրականացնեն իրենց առաջարկած գիտահետազոտական նախագիծը և դրա արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում։

Ներկայացված նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, որի արդյունքում կսահմանվեն մրցանակային տեղերը, ինչպես նաև կընտրվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը։

Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ՝ գրելով assf@hesc.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով ուսումնական հաստատության անվանումը և նամակի նպատակը։