Լուրեր
54 բրազիլական համալսարաններ առաջարկում են 1100 կրթաթոշակ

Բրազիլիայի համալսարանների միջազգային համագործակցության խմբի («GCUB-MOB») Շարժունության ծրագրի երկրորդ հրատարակության համար գրանցումները բաց են: Վերոհիշյալ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, խթանել համալսարանների միջազգայնացումը և ամրապնդել համագործակցությունը Բրազիլիայի և օտարերկրյա կրթական հաստատությունների միջև: Որակյալ կրթություն ապահովող 54

Արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023/2

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023/2» մրցույթը: Մրցույթն ուղղված է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը: Մրցույթի հիմնական նպատակներն են ներպետական

Հաստատվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին: Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում

ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազգային մրցանակի հայտերի ընդունում

Մեկնարկել է կենսական գիտությունների ոլորտում հե­տա­զոտության իրականացման ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազ­գա­յին մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է ըստ արժանվույն գնահատել կենսական գիտությունների ոլորտում անհատների,

Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ է ունեցել Շիրակի և Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել է 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին»

Մարզային խորհրդակցություն Սյունիքում և Վայոց ձորում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում Գորիսում՝ Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, հանդիպում է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության հանրակրթական և

Տեղի է ունեցել «Ներգրավված քաղաքացի» դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է «Ներգրավված քաղաքացի» վերապատրաստման դասընթացի ավարտի կապակցությամբ, որը դասախոսների և ուսանողների համար հաջողությամբ իրականացրել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»

FAST-ը հայտարարում է ուսուցիչների վերապատրաստման և մենթորության ծրագրի մշակման ու իրականացման մրցույթ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է համապատասխան կազմակերպություններին և ընկերակցություններին՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում մշակելու և իրականացնելու 2023-2024 ուստարվա վերապատրաստման և մենթորության ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է ավելի քան 30 «Մաթեմատիկայի» և «Թվային գրագիտություն և համակարգչային գրագիտություն»