Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է համապատասխան կազմակերպություններին և ընկերակցություններին՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում մշակելու և իրականացնելու 2023-2024 ուստարվա վերապատրաստման և մենթորության ծրագիրը։

Ծրագիրը նախատեսված է ավելի քան 30 «Մաթեմատիկայի» և «Թվային գրագիտություն և համակարգչային գրագիտություն» (ԹԳՀԳ) առարկաների ուսուցիչների, ինչպես նաև ոլորտի մասնագետների համար։

Դիմելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջներին և չափանիշներին.

  • կրթության ոլորտում վերապատրաստումների և մենթորության ծրագրի իրականացման փորձ,
  • մանկավարժության և մեթոդական փորձ,
  • ԿԳՄՍ նախարարության կողմից հավատարմագրի առկայություն՝ ուսուցիչներին կրեդիտներ տրամադրելու համար,
  • համապատասխան մասնագիտական թիմ,
  • բյուջե և ծախսարդյունավետություն,
  • համագործակցություն և գործընկերություն:

Դիմորդները պետք է ներկայացնեն տեխնիկական հայտ՝ այն ուղարկելով education@fast.foundation էլեկտրոնայինհասցեին։

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 7-ն է։ Ծրագրի, դիմումի պահանջներին, պարտականություններին և բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://fast.foundation/pdf/genaitorarm

Ընկերությունները կարող են դիմել ինչպես առանձին, այնպես էլ այլ ընկերությունների հետ ընկերակցություններ կազմելով: Բացի դրանից՝ ընդունվում են հայտեր առանձին թիրախային խմբերի համար վերապատրաստման և մենթորության ծրագիրն իրականացնելու համար (օրինակ՝ մաթեմատիկայի ուսուցիչներ, «Python» ծրագրային լեզվի դասընթացավարներ և ԹԳՀԳ ուսուցիչներ):

Նախքան հայտերի և փաստաթղթերի վերջնական ներկայացումը՝ դիմորդները կարող են պահանջել առցանց հանդիպումներ, որպեսզի քննարկեն հայտի մանրամասները և «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի պահանջները: Հանդիպման համար անհրաժեշտ է հարցում ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին (education@fast.foundation):

Ընտրություն կատարելիս հաշվի կառնվի, թե որքանով է ներկայացված դիմումը (տեխնիկական հայտը) համապատասխանում FAST հիմնադրամի նպատակներին և ինչ փորձառություն ունի վերապատրաստող կազմակերպությունը։ Հաշվի կառնվի նաև առաջարկվող բյուջեի մրցունակությունը։

Նշենք նաև, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից մշակված «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի նպատակն է ստեղծել ԱԲ հետազոտողի և նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ և նախատեսում է ոլորտի գործընկեր կառույցների ներգրավում։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են այստեղ: