Մեկնարկել է կենսական գիտությունների ոլորտում հե­տա­զոտության իրականացման ՅՈւՆԵՍԿՕ-Հասարակածային Գվինեա միջազ­գա­յին մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը։

Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակի շնորհման նպատակն է ըստ արժանվույն գնահատել կենսական գիտությունների ոլորտում անհատների, հաս­տատությունների և հասարակական կազմակերպությունների իրակա­նաց­րած այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք զգալի ներդրում են ունե­ցել մարդկային կյանքի որակի բարելավման գործում։

Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից, ինչպես նաև հետևյալ կայքից՝ https://tinyurl.com/yazjvsfp

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց մինչև 2023 թ. հոկտեմբերի 20-ը հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/332s463d՝ այդ մասին տեղեկացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը international@escs.am էլ. փոստի միջոցով:

Յու­րա­քանչյուր երկիր կարող է առաջադրել առավելագույնը հինգ հայտ։ Մրցանակի կա­նոնադրությանը չհամապատասխանող հայ­տե­րը չեն դիտարկվի: