Բրազիլիայի համալսարանների միջազգային համագործակցության խմբի («GCUB-MOB») Շարժունության ծրագրի երկրորդ հրատարակության համար գրանցումները բաց են:

Վերոհիշյալ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, խթանել համալսարանների միջազգայնացումը և ամրապնդել համագործակցությունը Բրազիլիայի և օտարերկրյա կրթական հաստատությունների միջև: Որակյալ կրթություն ապահովող 54 բրազիլական համալսարաններ առաջարկում են 1100 կրթաթոշակ օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկանում են հաճախել մագիստրոսական կամ դոկտորական ծրագրեր Բրազիլիայում։

Դասընթացները կմեկնարկեն 2024 թվականին: Ընտրական գործընթացը նպատակ ունի խրախուսելու մարդկային ցածր զարգացման ինդեքս ունեցող երկրների ուսանողներին և հատկապես իգական սեռի թեկնածուներին:

Գրանցումն անվճար է և բաց կլինի մինչև 2023 թ. հուլիսի 14-ը հետևյալ կայքի միջոցով` https://tinyurl.com/4e97b6hy:

Հայտարարությունը և ծրագրի մասին լրացուցիչ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/mryj2jt3: