Լուրեր
Առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու

Ամփոփվել է «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. Գաղափարատոն-2021» ուսանողական մրցույթը

Ամփոփվել է «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. Գաղափարատոն-2021» ուսանողական եռօրյա մրցույթը, որը նախաձեռնել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Change Lab»-ը և ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության

Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ

Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության,

ՀԱՊՀ-ը հաղթող է ճանաչվել Python (I, II) ծրագրավորման լեզվի ուսուցման դրամաշնորհների մրցույթում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հաղթող է ճանաչվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner) դասընթացի» և «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթացի» դրամաշնորհների հատկացման մրցույթներում, որոնք իրականացվել են «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2021

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Էլմիրա Կարապետյանի (անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան) մասնակցությունը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Կարապետյանն ուղեգիրը նվաճել է Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնության արդյունքների վերջնահաշվարկով՝ ատրճանակ, 10 մետր մրցաձևում: Աշխարհամասի

Հայ-ռուսական միջբուհական համագործակցություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր հաղորդակցության ուղիների պետական համալսարանի միջև օրերս ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Այն հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, այդ թվում՝ մասնագետների, փորձագետների և ուսանողների

«100 տոկոսով ֆրանսիական և 100 տոկոսով հայկական». վերաբացվել է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը

Այսօր տեղի է ունեցել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի պաշտոնական վերաբացման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ֆրանսիայի

ՀՊՏՀ-ն ընդգրկվել է հեղինակավոր THE TIMES Impact Ranking վարկանշավորման աղյուսակում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի վարկանշավորվել է բարձրագույն կրթության վարկանշավորման հեղինակավոր THE TIMES Impact Ranking աղյուսակում։ THE TIMES Impact Ranking-ը միակ համաշխարհային վարկանիշավորման համակարգն է, որով աշխարհի բոլոր համալսարանները գնահատվում են՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանության սկզբունքով։ Ընդհանուր

Մարզային ենթակառուցվածքների զարգացումը՝ ուշադրության կենտրոնում. Կ. Գիլոյանն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին: