Լուրեր
Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանի «Դինամո» մարզադահլիճում ներկա է եղել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշարին և մասնակցել պարգևատրման արարողությանը: Մրցաշարին Հայաստանի

««Էրազմուս+» ծրագրի ներդրումը ՄԿՈւ ոլորտում ենթադրում է կրթության բովանդակության բարելավում». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շարունակվում են «Էրազմուս+» ծրագրի ազգային նախագծերի մեկնարկային օրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա

Դասագրքերի մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհի մրցույթ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանի հանրակրթական առարկաների համար։ Համաձայն մրցույթի հայտահրավերի՝ մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (բացառությամբ դասագրքի

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Վանաձորի արվեստի և գյուղատնտեսական քոլեջների հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Ուսումնական հաստատությունների վերանորոգման և բարեկարգման

Հայտնի են հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնության հաղթողները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ քառօրյա ձևաչափով անցկացվել է հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնությունը, որին բոլոր տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, ավելի քան 90 հեծանվորդ է մասնակցել: Մրցումային առաջին օրը հեծանվորդները հաղթահարել են Էջմիածին-Ակնա լիճ խճուղի 25 կմ մրցատարածությունը՝ անհատական

«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում վերանորոգվել է Վանաձորի ՏՄԱԿ-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում»

«Էրազմուս+» ծրագիրը նպաստում է Հայաստանի և Եվրոպական միության կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվում են «Էրազմուս+» ծրագրի մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի մեկնարկային օրեր: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,

Հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի մայիսի 30-ի N 579-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Խորհրդի կազմը բաղկացած է 8 անդամից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,