Լուրեր
Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հանրապետության 15 քննական կենտրոններում հունիսի 8-ին անցկացված «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննությանը մասնակցած դիմորդների թիվը: Ըստ այդմ՝ վերոնշյալ առարկաների քննություններին մասնակցել է 1513 դիմորդ: «Աշխարհագրություն

Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցը կունենա լիովին հիմնանորոգված շենք. դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ

ԵՊՀ-ն ներառվել է աշխարհի լավագույն 1000 բուհերի շարքում

«QS World University Ranking 2022»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանշային աղյուսակը, որտեղ առաջին անգամ ընդգրկվել է նաև ՀՀ բուհ. Երևանի պետական համալսարանն աղյուսակում զբաղեցնում է 801+ (800-1000) հորիզոնականը: Topuniversities.com կայքը յուրաքանչյուր տարի հրապարակում է

Հոկսեն Միրզոյանը բոլորեց ծննդյան 60-ամյակը

Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանն այսօր նշում է ծննդյան 60-ամյակը: Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ: Այժմ էլ Հոկսեն

«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի արդյունքները․ ամփոփիչ համաժողով

Աղվերանում հունիսի 10-11-ը տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության շրջանակում՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության,

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ծանոթացել բուհի գործունեությանը, ընթացող գործընթացներին, նախատեսվող հեռանկարային զարգացման ծրագրերին, նյութատեխնիկական բազային, զրուցել դասախոսների և վարչական աշխատակիցների հետ:

Հունիսի 11-ից երկրորդ փուլով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացի երկրորդ փուլը: Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվել են 1-ին դասարան գնացող այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ

Երևանում կայացել է գեղասահքի հայաստանյան առաջնությունը

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի որոշմամբ` այս տարի առաջնությունը նվիրվել է գեղասահքի մարզիչ, Հայաստանի լավագույն գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի մայրիկի՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին: Առաջնությանը ներկա է եղել Կրթության,

Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: ՀՀ կառավարության կողմից