Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի վարկանշավորվել է բարձրագույն կրթության վարկանշավորման հեղինակավոր THE TIMES Impact Ranking աղյուսակում։

THE TIMES Impact Ranking-ը միակ համաշխարհային վարկանիշավորման համակարգն է, որով աշխարհի բոլոր համալսարանները գնահատվում են՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանության սկզբունքով։

Ընդհանուր առմամբ վերոնշյալ վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության չորս հիմնական ցուցանիշ՝ հետազոտություններ, առաջնորդություն, տեղեկատվական և կրթական գործունեություն, որոնք պետք է նպաստեն ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակների իրականացմանը։

Նշենք, որ աղյուսակում ընդգրկվել է 94 երկրի 1115 համալսարան։ ՀՊՏՀ-ն միակ համալսարանն է Հայաստանում, որ վարկանշավորվել է TIMES Impact Ranking-ում` զբաղեցնելով 801+ հորիզոնականը:

Վարկանշային ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: