Լուրեր
«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորություն

Հնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) հայտարարում է «Այուշ» կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հնդկական ավանդական բժշկության տարբեր ճյուղեր (այուրվեդա, յոգա, նանի, սիդդհա, հոմեոպաթիա): Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025թ. հունիսի

«Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում

Հունիսի 8-14-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով: «Օձի ապուր» ֆիլմը «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և

«Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։ Փառատոնն անցկացվում է Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի շրջանակում և նպատակ ունի

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում՝ կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչներից ավելի

«Հանրային խոսույթը պետք է նպաստի կրթության համակարգի խնդիրների լուծմանը». Ժաննա Անդրեասյան

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը,

Ամփոփվել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը

Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, կինոսեր հասարակության ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել

Շուրջ 1,7 մլրդ դրամի հատկացում պետական բյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման և ամրակայման նպատակով

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում քննարկվում է պետության հոգածության և ուշադրության հարցը հուշարձան հանդիսացող եկեղեցիների նկատմամբ, ներկայացնում ենք 2018 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված եկեղեցիների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կրոնական-մշակութային ժառանգության հանրահռչակմանն

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Եվրոպայի մեծահասակների առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Համլետ Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Մամիկոն Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Այցելություն Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այցին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4