ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում օրերս կայացել է մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ Մրցումներին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Մարզիկները մրցել են արգելքների հաղթահարում մրցաձևում։ Հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների մարզիկները և նժուգները։ Մրցումային երկու օրերին հաղթահարվել է 5-ական երթ։

Մրցումային առաջին օրն առաջին երթում հաղթող է ճանաչվել Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Դավիթ Խալաթյանը ՝ Մեղրիկ նժույգով, երկրորդ տեղը զբաղեցրել է «Միրաժ» ակումբի մարզիկ Գալուստ Բախտամյանը՝ Գամմա նժույգով, իսկ եռյակը եզրափակել է Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Համլետ Մարտիրոսյանը ՝ Բաթերֆլայ նժույգով։

Մրցումային երկրորդ օրն առաջին հերթում հաղթողի կոչմանն արժանացել է Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Համլետ Մարտիրոսյանը՝ Բաթերֆլայ նժույգով, երկրորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Խալաթյանը՝ Մեղրիկ նժույգով, իսկ երրորդ տեղը՝ «Միրաժ» ակումբի մարզիկ Գալուստ Բախտամյանը՝ Գամմա նժույգով։

Մրցումային երկու օրերի արդյունքների ընդհանուր հաշվարկով 2-րդ երթում հաղթող է ճանաչվել «Միրաժ» ակումբի մարզիկ Արսեն Պողոսյանը՝ Օրիոն նժույգով, երկրորդ տեղը զբաղեցրել է Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Հայկե-Յաշկե Տոնիկյանը՝ Պեգաս նժույգով, իսկ եռյակը եզրափակել է «Սիլ» աումբի մարզիկ Ալբերտ Սուքիասյանը՝ Դորիան Լովեր նժույգով։

Երրորդ երթում հաղթող է ճանաչվել «Սիլ» ակումբի մարզիկ Ալբերտ Սուքիասյանը՝ Կոնտիս Լեոնա P.S. նժույգով, երկրորդ տեղը զբաղեցրել է «Սիլ» ակումբի մարզիկ Ալբերտ Սուքիասյանը` Կոնկովիտա P.S. նժույգով, երրորդ տեղը գրավել է Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Գեորգի Ղազարյանը՝ Գրեյս նժույգով։

4-րդ երթում հաղթող է ճանաչվել «Սիլ» ակումբի մարզիկ Ալբերտ Սուքիասյանը՝ Գաղտնիք նժույգով, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Դավիթ Խալաթյանը՝ Գանձ նժույգով, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ձիասպորտի կենտրոնի մարզիկ Դավիթ Խաչատրյանը՝ Վալենտին նժույգով։

5-րդ երթում առաջին տեղը զբաղեցրել է «Սիլ» ակումբի մարզիկ Ալբերտ Սուքիասյանը՝ Լոգիկա նժույգով, իսկ երկրորդ տեղը գրավել է նույն ակումբի մարզիկ Արայիկ Գևորգյանը` Իգրանյա նժույգով։