Լուրեր
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված գրքերի շնորհանդես

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը: «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում»

Ցուցահանդես՝ նվիրված Վալմարի 75-ամյակին

ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը (Վալմար) նշում է ծննդյան 75-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 21-30-ը Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա նկարչի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված հեղինակային աշխատանքների ցուցահանդես: Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում

Գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ 7-12 դասարանների աշակերտների համար

«Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը և ցանկանում

Տրետյակովյան պատկերասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներին՝ պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Տատյանա Կարպովայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ

«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են լեգենդար շանսոնյեի 100-ամյակի միջոցառումներին վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել

Մրցույթ՝ «Հայ կինոն 100 տարեկան է»

Այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ դպրոցականների և ուսանողների շրջանում: Մրցույթի նպատակն է հայ կինոյի պատմությունը հանրահռչակելը, ճանաչելի դարձնելն ու հայ

Կազմակերպության ընտրության մրցույթ

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառումն իրականացնելու համար կազմակերպության ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ընտրել կազմակերպություն, որը մրցութային հիմունքներով երիտասարդ շահառուներին կարող է տրամադրել ֆինանսական աջակցություն հետևյալ

Հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը: Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական

«Զատկի փառատոնի» փակման համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Զատկի փառատոն»: «Զատկի փառատոնի» շրջանակում ապրիլի 4-ին կայացել է Հայաստանի կամերային պետական նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով»,