ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը (Վալմար) նշում է ծննդյան 75-ամյակը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 21-30-ը Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա նկարչի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված հեղինակային աշխատանքների ցուցահանդես:

Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ: Նկարչի ստեղծագործական գործունեության ընթացքում կազմակերպվել է 50-ից ավելի անհատական և 133 խմբային ցուցահանդեսներ՝ Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքի, ԱՄՆ և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում: Տարբեր տարիներին կատարվել են գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ: